211652_close_icon
views-count1660 դիտում article-date 22:03 07-11-2015

Էստոնական Estonian Air ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները

Էստոնական Estonian Air ավիաընկերությունը նոյեմբերի 8-ից դադարեցնում է բոլոր թռիչքները ֆինանսական դժվարությունների պատճառով, նշվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ: Էստոնական ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի դեռ 2006 թվականից և այդ պատճառով էլ Էստոնիայի կառավարությունը ընկերությանը ֆինանսական աջակցություն է հատկացրել: Սակայն Եվրահանձնաժողովի կարծիքով, դա մրցակցության խախտում է և չի համապատասխանում ԵՄ ավիաշուկայի պահանջներին: Այսօր Եվրահանձնաժողովը ավիաընկերույթունից հետ է պահանջել էստոնական կառավարության հատկացրած ֆինանսական օգնությունը: Եվ քանի որ Estonian Air-ը չի կարող կառավարությանը վեչադարձնել սուբսիդիան 85 մլն եվրո չափով տոկոսների հետ միասին, ապա ընկերությունը որոշել է դադարեցնել գործունեությունը:

Նմանատիպ նյութեր