Սաուդյան Արաբիայի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 15-ից 2 շաբաթով դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները։
Այդ մասին հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության թվիթերյան էջում գրառում է արված, որում ասվում է. «Թագավորական իշխանությունները որոշել են մարտի 15-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 2 շաբաթով դադարեցնել միջազգային չվերթների իրականացումը»։