211652_close_icon
views-count2265 դիտում article-date 10:48 26-03-2020

Անհետաձգելի միջոցառումներ Քաշաթաղի շրջանում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ: ՀՀ-ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ: Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են: Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110-ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում (պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ), մնացածն աշխատում են տնից»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր