2094 դիտում
12:44 23-07-2015
Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանում ծանոթացել է կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում ներկա է գտնվել Արցախի մի շարք համույթների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը գյուղերում նպաստում է այստեղ մշակութային կյանքի աշխուժացմանը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
16:48 03-11-2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել Է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին
1837 դիտում
14:51 10-07-2019
Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում