Լիբանանում կորոնավիրուսով վարակված հայ է մահացել
Լիբանանում մարտի 25-ին կորոնավիրուսի հետևանքով մահացել է Պետիկ Օղկասյանը: Ինչպես հաղորդում է «Գանձասար» պարբերականը, օրեր առաջ պ. Օղկասյանը տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց։
«Նրա անձնական իրերը պետք է փոխադրեն Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, անհրաժեշտ ստուգումների համար»,-նշում է պարբերականը:
Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 333 է, մահացածներինը՝ 6: