2471 դիտում
09:13 26-03-2020
Միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին. ԱԺ թեժ նիստի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին: Երեկ ԱԺ նիստը թեժ էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացի իր վրդովմունքը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները տարատեսակ հարցադրումներով, նույնաբովանդակ խնդիրների մասին խոսեցին, առանց հստակ լուծումների բանալիները մատնանշելու առողջապահության նախարարից պահանջում էին աշխարհում կիրառվող ռապիդ թեսթեր:
Իշխանական պատգամավորները լուռ էին, ԱԺ ղեկավարությունը հանդարտեցնող տակտիկա էր բռնել, և այս խառնիճաղանջ ու հախուռն «արտակարգ» մթնոլորտում միակ շնորհակալությունը ԱԺ-ում բաժին հասավ Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր պատգամավոր Աննա Կոստանյանից՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար:
Իսկ, ընդհանուր առմամբ, եթե բնութագրելու լինենք, պետք է նկատել, որ պատգամավորների հարցերը կրկնվում էին. այն, ինչ հարցնում էին արտակարգ դրություն հայտարարելու օրը հրավիրված նիստի ժամանակ, երեկ խմբագրված կամ վերախմբագրված էին հնչում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2419 դիտում
23:25 19-05-2014
Դպրոցի տնօրենի շնորհակալությունը ոստիկաններին. 21 համակարգիչների գողությունը բացահայտվել է. տեսանյութ
932 դիտում
18:40 19-10-2015
ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2380 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»