884 դիտում
18:40 19-10-2015
ՀՀԿ ԵԿ-ի շնորհակալությունը Գերմանիայի նախագահին
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր <<Քո ապագան նշանակություն ունի>> խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:
Ծրագրին ներկա էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա վան դեր Լեյենը, ՔԴՄ և ՔՍՄ գլխավոր քարտուղարները և մի շարք այլ պաշտոնյա անձինք, ինչպես նաև 28 երկրներից շուրջ 100 հյուրեր:
Ծրագիրը նախատեսում էր թեմայի շուրջ նոր գաղափարների և լուծումների բացահայտում, որի համար անցկացվեցին տարբեր քննարկումներ: Մասնավորապես քննարկումներ եղան հետևյալ 3 գլոբալ թեմաների շուրջ` <<Տնտեսություն և էներգետիկա>>, <<Թվայնացում>>, <<Դեմոգրաֆիական փոփոխություններ>>:
Համագումարի ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով: Ստորև ներկայացնում ենք ելույթից մի հատված:
<<Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել Գերմանիայի նախագահին` այն պատմական իրողության համար, որը նա այս տարի կատարեց` Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Դա նոր շունչ հաղորդեց հայ-գերմանական հարաբերություններին: Լինելով հավատարիմ եվրոպական համընդհանուր արժեքներին` մենք հստակեցրինք այդ կողմնորոշումը` միանալով Եվրոպայի հիմնական քրիստոնեա-դեմոկրատական ընտանիքներին, և այսօր մենք հանդիսանում ենք DEMYC-ի(Եվրոպայի ժողովրդավար երիտասարդների համայնք), YEPP-ի(Եվրոպայի ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպություն) և EDS(Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) անդամ>>:
[b] ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
23:25 19-05-2014
Դպրոցի տնօրենի շնորհակալությունը ոստիկաններին. 21 համակարգիչների գողությունը բացահայտվել է. տեսանյութ
2423 դիտում
09:13 26-03-2020
Միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին. ԱԺ թեժ նիստի հետքերով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
748 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1195 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան