9791 դիտում
22:18 25-03-2020
Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել. ԱՀ ՊԲ
Հայտարարություն
Սիրելի հայրենակիցներ.
Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ:
Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:
Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:
Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
11259 դիտում
18:48 22-03-2020
Ստուգայց զորամասերում. Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1291 դիտում
11:50 01-09-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, առայսօր հիվանդությունը հաստատվել է 288 մարդու մոտ
Այս բաժնից
430 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
343 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
292 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան