211652_close_icon
views-count4093 դիտում article-date 23:28 25-03-2020

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. Մարդու իրավունքների պաշտպան

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալհիմնականներին՝  Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,  դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,  արդար դատաքննության իրավունքը,իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,  դատապարտվածի բողոքարկման իրավունքը,ներման խնդրանքի իրավունքը,  մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,  ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգմանարգելքը,  օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,  ամուսնանալու ազատությունը,  երեխայի իրավունքները,  կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),  մտքի և կրոնի ազատությունը:

Նմանատիպ նյութեր