«Յուվենտուսը» երկրպագուներին կվերադարձնի «Ինտերի» հետ հանդիպման տոմսերի համար գումարները
«Յուվենտուսը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ «Ինտերի» հետ խաղի (2:0) տոմսերի առթիվ:
Հանդիպումը կայացել էր մարտի 8-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով այն անցել էր առանց հանդիսականների: Հաղորդվել էր, որ «Յուվեն» ետ չի վերադարձնի գումարները այն երկրպագուներին, որոնք տոմս էին գնել:
«Հաշվի առնելով ազգային ենթատեքստի բացարձակ առանձնահատկությունը, «Յուվենտուսը» որոշել է բացառության կարգով՝ ելնելով վերջերս հաստատված օրենսդրությունը, ինչպես նաև ներկայումս գործող պայմանագրերը, փոխհատուցել տոմսերի արժեքը, որոնք գնվել էին վաճառքի պաշտոնական խողովակներով», նշվածծ է հաղորդագրության մեջ:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 69 176 մարդ, 6820 հոգի մահացել է: