211652_close_icon
views-count27037 դիտում article-date 20:47 24-03-2020

Ոստիկանությունը հորդորում է բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրատապ հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանությունը՝ հորդորելով բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝ - խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. - բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. - խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=33&v=pmaZOYulgv4&feature=emb_logo]asekose.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր