17054 դիտում
19:18 24-03-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա. վարակման դեպքեր կան Երևանում և ևս 7 մարզերում
Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում:
Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/24/1150672/]ուղերձում[/url], որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:
«Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը:
«Ընդհանուր առմամբ թոքաբորբով 30 հիվանդ ունենք: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, տարիքը` 77»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։
«Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։
Նմանատիպ նյութեր
12890 դիտում
11:36 03-04-2020
Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի
23495 դիտում
11:29 04-04-2020
Կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1261 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան