211652_close_icon
views-count2613 դիտում article-date 22:12 23-03-2020

Երևանն արդեն ունի 6 հատ փոշեկուլ. քաղաքապետարան

Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակուումային մեքենա) ունի: Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին», գրել է Հ.Կուբատյանը եւ շնորհակալություն հայտնել նվիրատուներին: «Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է։ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ` քաղաքային կոմունալ վակուումային մեքենա», նշել է Հ.Կուբատյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր