3721 դիտում
15:53 23-03-2020
Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան
Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան, սակայն Վրաստանի կառավարությունը որոշ խստացումներ է մտցրել բեռնափոխադրումների իրականացման կարգում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 23-ին, ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
«Գործում է հատուկ կարգ․ Վրաստան ապրանքների ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակային բարձր ռիսկային գոտուց, նրան չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք։ Վարորդին փոխարինում են։ Նոր կարգով հնարավոր է նաև փոխարինել քարշակը կամ բեռնատարը։ Տարանցիկ փոխադրումներն իրականացվում են հսկողության ներքո»,- ասաց Սիմոնյանը։
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա):
Նմանատիպ նյութեր
4482 դիտում
16:07 21-03-2020
Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկն ընդլայնվել է
6774 դիտում
13:24 18-03-2020
Այսօրվանից ՀՀ-ի և Իրանի միջև սահմանվում են բացառություններ որոշ ապրանքների փոխադրման մասով
1181 դիտում
16:38 05-02-2015
Գործադիրը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված որոշ ապրանքների ցանկերը
Այս բաժնից
547 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
418 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից