211652_close_icon
views-count1861 դիտում article-date 14:01 23-03-2020

«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն

Վերջին օրերին «Հայփոստ» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստ»-ից ստացել են հաղորդագրություն՝գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն։ շ «Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։ Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է ընկերության տարածած հղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր