27530 դիտում
21:11 13-04-2023
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքային իշխանությունները սպասում են, որ մի օր «ատոմային ռումբ» անունն ստացած բենզալցակայանի պատճառով ողբերգություն տեղի ունենա, նոր իրենց ուղեղներին զոռ տան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ և իրենից վտանգ ներկայացնող դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:30-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար և Վահրամ Փափազյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Տիտան» բենզալցակայանում, բենզատարից բենզինը պահեստային հորան տեղափոխելիս, արտահոսք է սկսվել և բենզինը թափվել ու հոսում է ասֆալտով ու առկա է հրդեհի բռնկման վտանգ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Բարեբախտաբար, հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, տեղում իրականացվել է լվացման աշխատանքներ, և այդ ընթացքում հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն, մինչև բենզատարի բենզինի դատարկելը։
SHAMSHYAN.com-ի տեղեկությունով` նշված բենզալցակայանի շահագործման դեմ տևական ժամանակ է` պայքարում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ու բնակիչները, սակայն մինչև այժմ հայտնի չէ, թե ինչպես է լինում, որ Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում ստանդարտներին չհամապատասխանող, ինչպես բենզալցակայանի հարևանությամբ ապռող բնակիչներն են ասում՝ «ատոմային ռումբ» է տեղադրված, իսկ պատկան մարմինները ուխտի ականջում քնած են։
Գուցե սպասում են, որ մի օր ողբերգություն տեղի ունենա, որ նոր իրենց ուղեղներին զոռ տան, որ նշված հատվածում բենզալցակայան կառուցելն ու շահագործելը հղի է ամենավտանգավոր հետևանքներով։
Գոնե այս դեպքից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը կանգնեն ու պաշտպանեն բնակիչների շահերը ու ցանկության դեպքում ժամերի հարց է, որ այդ վտանգավոր բենզալցակայանի շահագործումը կասեցվի։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16855 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ