Թե ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն ունեն լրջագույն փոփոխությունների կարիք. Նիկոլ Փաշինյան. News.am
Ակնհայտ է, որ եւ ոստիկանությունում, եւ ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայց ակնհայտ է, որ երկու համակարգերն էլ ունեն լրջագույն փոփոխությունների կարիք: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Արման Սարգսյանին ընդունելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/567239.html]News.am[/url]-ը։
«Որեւէ մեկը չպետք է հույս ունենա, թե մենք ուղղակի առկա իրավիճակի հետ ժամանակի ընթացքում կհամակերպվենք: Այս երկու ծառայությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրում իրավակարգի եւ անվտանգությանպահպանության գործում, պետք է համապատասխանեցնենք մեր երկրի անվտանգության իրավակարգի եւ հանրության շահերի բոլոր ժամանակակից պահանջներին»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ այսօր ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջեւ առկա է համագործակցության շատ բարձր մակարդակ, ինչը կարեւոր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/567239.html]կայքում[/url]։