211652_close_icon
views-count1054 դիտում article-date 10:15 04-04-2023

Կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում, ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն․ Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Խորապես համոզված եմ և շարունակում եմ հավատալ, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում, ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն։ Եվ հե՛նց այսօր է նրանց ժամանակը։

«ԿԱՏԱՐԻՆԵ» կոնֆերանսին «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը զրուցել ենք արդիական ու կարևոր հարցերի մասին, կիսվել սեփական օրինակներով ու փորձով։

Արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։

Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախևառաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը»։

Նմանատիպ նյութեր