Այս իշխանության համար պարգևատրումը դարձել է կողքից եկող եկամուտ. Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարսի նստատեղով փեսուն լավություն մի արեք:
Երեկ ԱԺ նախագահը հայտարարություն տարածեց այն մասին,որ մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն հիմնադրամին:Այսինքն մեր երկիրը գտնվելով համաճարակի մեջ նրանք կրկին այս ամբողջ ամսվա համար ևս պետք է ինքնապարգևատրվեին,և մեր հարկերից գանձվող այդ գումարները,նրանք այսօր հանրությանը ներկայացնում են,որպես մեծ օգնություն,իրենց կողմից:
Սրանից հետևություն,այս իշխանության համար պարգևատրումը դարձել է կողքից եկող եկամուտ:Իսկ թե,ո՞ր կատարած աշխատանքի համար են նրանք պարգևատրվում դա անհայտ է բոլորիս:Հիմնադրամին իրենց աշխատավարձներից գումար են փոխանցում շարքային քաղաքացուց սկսած մինչև ՍԴ նախագահ,օրինակ վերցրեք և մեր ժողովրդի գումարներով,մարդկանց աչքերին լավամարդու կերպար մի ընդունեք»։