211652_close_icon
views-count6712 դիտում article-date 23:12 23-12-2019

Իշխանության վարած քաղաքականությունը ի ծնե տառապում էր անբուժելի չարորակ ուռուցքով. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2627375184042523]էջում[/url] գրում է. «Իշխանության վարած քաղաքականությունը ի ծնե տառապում էր անբուժելի չարորակ ուռուցքով: Առաջին իսկ պահից,փորձառու բժիշկները կանխատեսել էին,որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենա: Բազմաթիվ կոնսուլտացիաների, հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ մեկ բան,որ փորձառու բժիշկները երբեք չեն սխալվում: Սակայն իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում,և պայքարում է անբուժելի հիվանդության դեմ,խաբելով իրենց համար իբրև անհանգստացած հարազատներին,սակայն ապարդյուն:Սակայն Հարազատները այդքան էլ անտեղյակ չեն և վաղ թե ուշ կհասկանան,որ նրանք խաբվել են և քիմիական սուտը դա հերթական իշխանության գոյատևման վերջին հույսն էր: Փորձը ցույց է տալիս,որ հարազատները շատ հաճախ չհետևելով բժիշկի խորհուրդներին զբաղվելով ինքնաբուժությամբ ուղղակի հիվանդին տանում են կործանման: ՀԳ Ձեզ ցանկանում եմ համբերություն, իշխանության սիրելի հարազատներ»։

Նմանատիպ նյութեր