211652_close_icon
views-count2755 դիտում article-date 18:43 20-03-2020

Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին, ժամը 19.50-ին, Սպիտակ քաղաքի Ն. Աճեմյան փողոցից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Կարեն Ա.-ն, որը 2019 թ. ապրիլի 2-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Թեթև մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին: *** Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ, մարտի 19-ին, ժամը 21.30-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղից Սպիտակի բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ցոլակ Կ.-ին, որը փետրվարի 17-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր