1509 դիտում
15:22 17-02-2020
Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին, Հ. Հակոբյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման է ենթարկվել 24-ամյա Լյովա Մ.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
***
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին, ժամը 11.30-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 30-ամյա Վահե Պ.-ն, որը փետրվարի 6-ից ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (Անձի առևանգումը) 2-րդ մասի և 163-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի մեղադրանքներով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
879 դիտում
22:10 21-06-2019
Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների
2824 դիտում
18:43 20-03-2020
Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողների
96928 դիտում
15:43 11-10-2017
Ոստիկանները Երևանում հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, որոնց մեջ կան Ինտերպոլի կողմից հետախուզվողներ
Այս բաժնից
2008 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր