211652_close_icon
views-count11997 դիտում article-date 21:59 19-03-2020

Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում. Արմեն Աշոտյան

Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանն առաջամարտիկ դարձավ՝ ցուցաբերելով ճգնաժամային կառավարման բավականին բարձր արդյունավետություն: Համաճարակի տեմպերը այդ երկորւմ սկսել են նվազել և Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մյուս երկրներին վարակի դեմ պայքարում: Կորոնավիրուսի կանխարգելման հաշվին փոխանցվել է ավելի քան 121 մլն դրամ Չինական օգնության ձեռքը արդեն հասել է Իտալիա, Իրան, Սերբիա և այս աշխարհագրությունն ընդլայնվում է: Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, Հայաստանի ԱԳՆ-ին առաջարկում եմ դիմել Չինաստանին մեր երկրին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Վստահ եմ, որ հայ-չինական բարեկամության կապերն այնքան ամուր են, որ այդ խնդրանքին արագ կերպով ընթացք կտրվի: Ակնկալվող աջակցության փաթեթը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝ 1. Կազմակերպչական-մեթոդական օգնություն 2. Բուժ. անձնակազմի վերապատրաստումներ և փորձի փոխանակում 3. Նյութատեխնիկական աջակցություն Աջակցույթուն խնդրելը ամոթ չէ, հատկապես, երբ կա բարեկամ երկիր, որն ունի անհրաժեշտ փորձն ու հնարավորությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր