211652_close_icon
views-count2069 դիտում article-date 20:55 19-03-2020

Հորդորում ենք զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտարարությունը

Հորդորում ենք պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը։ «Հարգելի քաղաքացիներ, սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր