211652_close_icon
views-count3945 դիտում article-date 19:00 19-03-2020

Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյաննը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելոբ նույն ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի և տնօրենի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- նշված է ՀՀ նախագահի՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի նշանակման հրամանագրում: Հրամանագրերից մյուսում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրում:

Նմանատիպ նյութեր