5831 դիտում
18:51 19-03-2020
Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին. Արմեն Աշոտյան
Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, ինչպես և կանխատեսվում էր, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին:
Ադրբեջանական պրոպագանդայի մարազմներին հավատարիմ ավանդական զառանցանքը այս անգամ համեմված էր հատուկ անդրադարձով՝ նվիրված Փաշինյան-Ալիև Մյունխենյան բանավեճին:
Վերագրելով սեփական անձին "հայկական քարոզչությանը ջախջախիչ հարված հասցնելու" հնարածին դաբնիները՝ նա ակնհայտորեն կենտրոնացած էր ներքին ուղերձների վրա, հաշվի առնելով և համաճարակային մարտահրավերները, և նավթի գների շոկային անկումը, և երկրի ներսում իշխանության տրանզիտը:
Այս համատեքստում ընգծենք նաև, որ Արցախյան հարցը և նրա շուրջ հնարավոր ռազմական ավանտյուրաները մշտապես եղել են Ադրբեջանի իշխանույթունների համար ներքին սպառման այն պրոդուկտներից, որի շուրջ արդյունավետ իրականացվում է իշխանության կոնսոլիդացիան:
Անգամ կորոնավիրուսային դրության մեջ չմոռանանք երկրի արտաքին անվտանգության մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10892 դիտում
11:51 02-03-2020
Կորոնավիրուսը կորոնավիրուս, բայց չմոռանանք մեր ժամանակների հերոսների մասին․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1576 դիտում
22:26 15-08-2024
Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված ԼՂ հայերի մասին․ Օլիվյե Դըկոտինյի
Այս բաժնից
790 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
658 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է