211652_close_icon
views-count2876 դիտում article-date 16:12 19-03-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերու­թյուն­ները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձ­նանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգա­ցումով: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակա­կան նոր մակարդակի բարձրացնելու նպատակով: Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատաս­խանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմա­նը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առա­ջըն­­թաց: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակ­ցու­թյամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջա­ռողջություն և երջանկություն»:

Նմանատիպ նյութեր