211652_close_icon
views-count5356 դիտում article-date 14:36 19-03-2020

ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խորը զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու, ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց: Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: [b]Պետական եկամուտների կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր