Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել
Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։
«Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել»,-նշել է փաստաբանը:
Նշենք, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացի տեսանյութ էր հրապարակել: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի՝ կնոջ հարազատների կողմից։