211652_close_icon
views-count59548 դիտում article-date 17:58 18-03-2020

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի

Հարգելի հաճախորդներ, ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։ Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից: Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝ Իդրամ http://vrk.am/dx2h4 Իզի փեյ http://vrk.am/pguy4 Թել-սել http://vrk.am/azrzw Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։ [b]Խնդրում ենք նաև[/b] Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն, Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց, Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով։

Նմանատիպ նյութեր