8531 դիտում
16:19 09-11-2017
Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջ» ՈՒՎԿ-ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
«Կամուրջ ՈՒՎԿ-ն թվով 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին: Բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, և ֆերմերները կկարողանան ընտրել իրենց գործընկեր կառույցին», – նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն ընթանում են հավաստագրման դասընթացները, 1600 ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաև ծրագրից օգտված վարկառուներ:
Վահե Հարությունյանն իր հերթին հավելել է, որ վարկերի շեմի բարձրացումը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին կապիտալ ծախսեր կատարել և ավելի մեծ թափով զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ ծրագրում շատ ֆինանսական կառույցների ներգրավումը հնարավոր է դարձնում աշխարհագրական առումով ընդլայնել տարածքները` գյուղացիական տնտեսությունների համար առավել հասանելի դարձնելով այդ վարկային պրոդուկտը:
Արփինե Արշակյանը նշել է, որ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն ունի գրասենյակներ հանրապետության բոլոր մարզերում, և հավաստագրեր ստացած գյուղացիական տնտեսություններն արդեն կարող են դիմել սուբսիդավորվող վարկեր ստանալու համար: «Գյուղատնտեսության վարկավորումը մեզ համար նոր քայլ չէ: Միանում ենք նաև այս ծրագրին, որպեսզի կարողանանք էլ ավելի լայն շրջանակների էլ ավելի լավ պայմաններով սպասարկել»,- նշել է «Կամուրջի» ներկայացուցիչը:
Ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
Նմանատիպ նյութեր
3560 դիտում
13:44 16-02-2018
Տրամադրվել են 4241.6 մլն դրամ գումարի չափով սուբսիդավորվող գյուղվարկեր. ՀՀ գյուղնախարարություն
3742 դիտում
17:30 26-05-2022
Կառավարությունը բնակարանների և անհատական տների վերանորոգման համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի
5690 դիտում
15:11 15-03-2018
Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան