211652_close_icon
views-count2562 դիտում article-date 19:50 18-03-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-ից 18-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, հոգեմետ նյութեր ձեռք բերելու կանոններ խախտելու, փաստաթղթի կեղծման, թմրանյութի իրացման ու երեխային ծնողից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել` 2-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր