211652_close_icon
views-count1288 դիտում article-date 17:02 17-03-2020

Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=648743305926768&id=333386077462494]էջում[/url] գրում է. «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։ Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։ Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։ Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։ Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։ Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։ Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։ «Սա էլ կանցնի» Սողոմոն Իմաստուն»

Նմանատիպ նյութեր