211652_close_icon
views-count3339 դիտում article-date 10:09 17-03-2020

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են․ ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնան ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվեւմ են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից։ Ներկայացնում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»: Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, որ հայտարարված արտակարգ դրության պայմաններում հանրաքվեն չի կարող կայանալ։ «Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նմանատիպ նյութեր