3234 դիտում
14:07 26-01-2017
ՀՀ նախագահի հրամանագրով կստեղծվի Ֆրանկոֆոն երկրների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման ու անցկացման միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ո ր ո շ ու մ ե մ.
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին»։
Նմանատիպ նյութեր
2847 դիտում
18:08 31-07-2018
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
6626 դիտում
12:58 25-12-2017
ՀՀ նախագահի հրամանագրով ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու
3453 դիտում
22:06 19-06-2018
Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով
Այս բաժնից
976 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1021 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել