«Լսեք փորձագետներին և անտեսեք հիմարներին». Շվարցենեգերը խորհուրդ է տալիս, թե ինչ պետք է անել կորոնավիրուսից խուսափելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլիվուդյան դերասան և հանրահայտ մարմնամարզիկ Առնոլդ Շվարցենեգերը կոչ է արել մարդկանց հնարավորության սահմաններում մնալ տանը՝ պայամանվորված կորոնավիրուսի տարածման վտանգով:
«Լսեք փորձագետներին և անտեսեք հիմարներին: Մենք կհաղթահարենք սա միասին»,- Twitter-ում գրել է Շվարցենեգերը՝ կից տեսանյութ հրապարակելով, որում ցուցադրում է, թե ինչպես է կերակրում իր ընտանի կենդանիներին:
«Կարևոր է մնալ տանը այս պահին: Պետք չէ դուրս գալ, գնալ ռեստորաններ և այլ վայրեր, մոռացեք այդ ամենը, հատկապես ինձ պես 72 տարեկան մարդիկ»,- ասում է դերասանը տեսանյութում:
Հիշեցնենք, որ նախօրեին նա ևս մեկ տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Stay at home as much as possible. Listen to the experts, ignore the morons (foreheads). We will get through this together. pic.twitter.com/FRg41QehuB
— Arnold (@Schwarzenegger) March 16, 2020