Ունենք ևս 15 հաստատված դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45 է. Արսեն Թորոսյան
Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»,- նշել է նա: