211652_close_icon
views-count67141 դիտում article-date 17:39 16-03-2020

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ». վարկերի մարումները հետաձգվում են

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ը մշտապես հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում է կայացրել ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա: Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի բոլոր հաճախորդները, ներառյալ ֆիզիկական և/կամ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կցանկանան շարունակել իրենց վարկերի մարումները առանց հետաձգման, կարող են կատարել իրենց վարկի հերթական մարումները՝ ըստ սահմանված իրենց ժամանակացույցի: Բանկի մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և հերթերի կառավարման համակարգի առավելագույն արդյունավետության համար, հորդորում ենք օգտվել հեռահար բանկային ծառայություններից: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի Ինտերնետ բանկինգ և Մոբայլ Բանկինգ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»՝ ապագայի հուսալի ճանապարհ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր