2538 դիտում
17:13 16-03-2020
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ կապիտալ շինարարության ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել է շրջաններում եւ մայրաքաղաքում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
15:35 07-03-2017
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների եու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
3238 դիտում
19:42 19-03-2020
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
2886 դիտում
16:53 12-05-2016
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Այս բաժնից
775 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
883 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
820 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի