211652_close_icon

ՀՀ տարածքում արգելվում է հավաքների անցկացումը, հանրային միջոցառումների կազմակերպումը

views-count1303 դիտում article-date 16:25 16-03-2020
Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը: Ըստ այդմ, ՀՀ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները. կրոնական, ծիսական միջոցառումները. համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները. ժամանցային միջոցառումները. տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները. պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր