Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի․ Մարիամ Փաշինյանի գրառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2627383000872305&id=100008018927331]էջում[/url] գրել է.
«Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի: Ինֆեկցիոնում է, կորոնավիրուսի թեստ է հանձնել և շուրջ 11 ժամ պետք է մնա մեկուսացած, հիվանդասենյակներից մեկում: Հետը խոսելիս լսեցի, թե ինչպես է բուժքույրը ասում. ցավդ տանեմ, չմտածես ամեն բան լավ է լինելու, թեստի պատասխանները բացասական են գալու, հեսա քեզ ուտելիք ենք բերելու, դուխով:
Կեցցեն մեր բժիշկները»։