20329 դիտում
14:08 16-03-2020
Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների մի մասը հեռահար եղանակով է աշխատելու
Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1008755.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:
Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետը։
Պետրոսյանը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետարանում կազմակերպվել է քննարկում:
«Հայտնեմ, որ այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ վերահսկողության ներքո: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է՝ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել, մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները, չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները, ժամանակավորապես չեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենների և/կամ ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում, համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները»,- գրել է Պետրոսյանը։
Կոտայքի մարզպետը հորդորում է քաղաքացիներին տեղիք չտալ խուճապ առաջացնող տրամադրություններին, պահպանել զգոնություն և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերին:
Նմանատիպ նյութեր
45476 դիտում
18:44 04-11-2021
18-ամյա վարորդը Կոտայքի մարզպետարանի դիմաց Mercedes-ով բախվել է մարզպետարանի հենապատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1408 դիտում
13:04 03-11-2019
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը․ Տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուն ՀՀ-ում գտնվելը հաստատի հեռահար եղանակով
1051 դիտում
15:37 20-03-2020
ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
664 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ