211652_close_icon
views-count6659 դիտում article-date 21:08 08-04-2020

ՀՀ Արարատի մարզում կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել. վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել: Մարզպետի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ Առողջ եղեք»։

Նմանատիպ նյութեր