Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ շփում եմ ունեցել, վարակվածների թիվը ավելացավ ևս 2-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Նշենք, որ վարչապետի ուղիղ եթերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժինը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատման ևս 2 դեպք կա, որոնք իրար հետ փոխկապակցված են:
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»: