Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է.
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
[url=https://news.am/arm/news/566079.html]NEWS.am[/url]-ի տեղեկություններով՝ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, 3-րդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=58&v=SrDo4m-_fss&feature=emb_logo]Hraparak daily[/url]-ի