2055 դիտում
22:42 20-11-2018
«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը»․ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագ Սերոբյանին։
5-րդ դասարանում սովորող Վահագը Մարդու իրավունքների պաշտպանից հետաքրքրվել է, թե ինչպես ու երբ կարելի է դիմել Պաշտպանին, ինչպես նաև պատմել է իր առօրյայի, նախասիրությունների մասին։
«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև ընտանեկան միջավայրում մեծանալն ու դաստիարակություն ստանալը»,- հանդիպման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Արման Թաթոյանը Վահագին նվիրել է գրքեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել դրանց բովանդակությունը, ինչպես նաև լսել երեխայի առաջարկներն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1195 դիտում
12:19 16-07-2024
Դատավորի «լսված լինելու իրավունքը» բացարձակ չէ. ԲԴԽ-ն չգիտեր՝ որքան է ուշանալու Աննա Դանիբեկյանը. Անդրեասյան
1631 դիտում
21:42 22-01-2019
Երեխաների մասնակցությամբ քննարկում Պաշտպանի մոտ. երեխայի լսված լինելը կարևոր է
Այս բաժնից
724 դիտում
20:25 21-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
643 դիտում
20:13 21-01-2025
Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին
805 դիտում
19:49 21-01-2025
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը