15380 դիտում
20:23 14-03-2020
Արթուր Գրիգորյան. Կորոնավիրուսը չունի հատուկ բուժում, պետք է բուժվել ելնելով սրացված հիվանդությունների բնույթից
Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն երկու շաբաթ է տարբեր գիտական աղբյուրներում ուսումնասիրում եմ այս նոր վիրուսին վերաբերող հարցերը, մի քանի ոչ մասնագիտական ամփոփումներ անեմ․
Սա առանձին հիվանդություն չի, այս վիրուսն ուղղակի սրացնում է արդեն իսկ առկա՝ հատկապես շնչառական խնդիրների հետ կապված հիվանդությունները։ Հետևապես, այն չունի հատուկ բուժում, պետք է բուժվել ելնելով սրացված հիվանդությունների բնույթից (թոքաբորբ, աստմա և այլն)։
Բարձր իմունիտետ ունեցող մարդիկ հեշտ են հաղթահարում վիրուսով պայմանավորված հիվանդությունները, ուստի եթե անգամ առողջներս ու երիտասարդներս վարակվենք էլ, պետք չի սարսափահար լինել․ ոչինչ կհաղթահարենք։ Սակայն դա չի նշանակում, որ մեր ծնողները, առողջական խնդիրներ ունեցող մտերիմները ևս կարող են նույնքան թեթև պրծնել։ Նրանց պետք կլինի ստացիոնար բուժում, ու ինչքան շատ լինեն վիրուսով պայմանավորված սրացումները, այնքան դժվար է լինելու առողջապահական համակարգի համար։
Ու հենց այստեղ է գալիս հարցերի հարցը՝ վիրուսի տարածումը կանխարգելելու մարտահրավերը․ եթե դու միաժամանակ ունես պայմանական ասած՝ հարյուր հիվանդ, դու կարող ես բոլորին սպասարկում ապահովել (լավ, վատ, դա չի հարցը՝ ռեսպերատոր սարքավորումները, դեղորայքը, անձնակազմը, տարածքը և այլ պարագաները կբավարարեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար)։ Իսկ եթե միաժամանակ ունեցար՝ պայմանական հազար հիվանդ, ապա միջոցները կարող են չբավարարել բոլորին միաժամանակ սպասարկելու համար, և առողջապահական համակարգը կարող է կոլապսի ենթարկվել, ինչպես հիմա Իալիայում։
Հենց այստեղ է բոլորիս սոցիալական պատասխանատվության անկյունաքարը՝ հնարավորինս մեղմել վարակի տարածումը՝ առողջապահական համակարգին թույլ տալով ժամանակ շահել։ Մի խոսքով, եթե անգամ վարակվեք էլ, շատ մի վախեցեք։ Դասականը կասեր՝ մեռնելը դժվար է, ուզեք էլ, չեք մեռնի :) Պարզապես գիտակցված մոտենանք հարցերին, հետևենք պաշտոնական լրահոսին ու հրահանգներին։ Իմ կարծիքով, այս հարցում համակարգը լավ է աշխատում՝ ըստ առկա իրավիճակի և ունեցած ռեսուրսների»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1072 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
703 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան