211652_close_icon
views-count1273 դիտում article-date 19:56 29-08-2023

Չեղարկվել են Fly One Armenia-ի՝ Սոչի-Երևան, Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները

Fly One Armenia ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել․ 

«Սույն թվական Օգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:

Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով:

Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն՝ FLYONE ARMENIA-ի կամ այլ ավիաընկերության միջոցով:

Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Սոչի-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։

Երևան - Եկատերինբուրգ – Երևան չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով

Սույն թվական Օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:

Չեղարկման մասին իրազեկվել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն։

Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։

Նմանատիպ նյութեր