211652_close_icon
views-count901 դիտում article-date 21:43 29-01-2024

Fly Arna ավիաընկերությունն օպերացիոն փոփոխություններով պայմանավորված դադարեցրել է թռիչքները

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է  թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:
«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները  հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին  իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին  թարմացումների համար:

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրող է, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկությունն է: Բազավորված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետևում է Air Arabia ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին և առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն և  ցածր գնի դիմաց արժեքավոր օդային փոխադրումներ։

Նմանատիպ նյութեր