Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2770345363048514&set=a.831198316963238&type=3&theater]էջում[/url] գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է Գալստյանը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է: